Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
10.06.2011 | 00:00

...թե վերջին շրջանում ՕԵԿ-ի դեմ սկսված Լինչի ակցիաները նպատակ են հետապնդում թուլացնելու կուսակցությունը, «արտահանում» կազմակերպելու դեպ ԲՀԿ:
Ասում են` այդ գործընթացներում (ականջը կանչի Հմայակ Հովհաննիսյանի) խիստ ակտիվ գործունեություն է վարում դեռ վաղ ժամանակներում նման գործում իր վառ անհատականությունը դրսևորած Սամվել Բալասանյանը, որի ճակատին (իհարկե, հիշեցիք) ՕԵԿ էր փորագրված: Նա, ասում են, ոչ մի կերպ «չի մոռանում» հարազատ ՕԵԿ-ին:
Ճիշտ է, իրականում Հովիկ Աբրահամյանն է սրբագործում, սրբերի դասին կանոնում ՕԵԿ որոշ պատգամավորների` սույն նպատակի համար, մասնավորապես, «սուրբ» Հովհաննես (կարո՞ղ է` իրեն նկատի ունի) ասելով ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին (ինչի առնչությամբ էլ մի նեղ շրջանակում Արթուր Բաղդասարյանն այնպիսի մի էպիկ պատասխան է տվել, որ արժե մտցնել հայ բանահյուսության ոսկեդարան), իրականում իդեա-ֆիքսը հենց «ճակատագիր» Սամվել Բալասանյանինն է, որին, ըստ ամենայնի, չի հաջողվել որևէ մեկին այս անգամ գողանալ:

Դիտվել է՝ 2184

Մեկնաբանություններ